Հայերեն

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Հասարակություն

Համաշխարհային բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Մարկ Կուտիֆանին, երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է։

Տասնամյակների իր փորձառությամբ նա նպաստել է ոլորտի զարգացմանն ու վերափոխմանը՝ առաջնորդելով աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Կուտիֆանին ականատես է եղել հանքարդյունաբերության ոլորտի կարևոր փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նկատմամբ աճող պահանջներ։ «Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների զարգացման գործում ունեցած ավանդի համար» Մարկ Կուտիֆանին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման՝ ընդգրկվելով Միացյալ Թագավորության 2024 թվականի պատվավոր պարգևատրումների ցանկում։

Մարկ Կուտիֆանիի հետ «Արմենպրես»-ը զրուցել է հանքարդյունաբերության առաջիկա տասնամյակը ձևավորող գործոնների, ոլորտում երկրների մրցունակությունը ձևավորող պահանջների և այն հնարավորությունների մասին, որոնք Հայաստանը կարող է օգտագործել միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

-Դուք համարվում եք ժամանակակից հանքարդյունաբերության ձևավորման գործում առանցքային դեր ստանձնած առաջնորդներից մեկը, ով տասնամյակներ շարունակ մասնակցել է ոլորտի վերափոխմանը։ Ձեր փորձից ելնելով՝ որո՞նք են այսօր ոլորտը վերափոխած ամենակարևոր գործոնները, և որո՞նք են որոշիչ լինելու առաջիկա տասնամյակում։

-Կարծում եմ՝ մեր ոլորտի զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունի և հետագայում էլ կունենա մարդկանց կյանքի որակի բարելավման գործում հանքարդյունաբերության դերի հանրային գիտակցումը։ Որքան լավ բացատրենք մեր գործունեության նշանակությունը, այնքան ավելի մեծ աջակցություն կստանանք հանրության կողմից նոր հանքավայրերի և հանքարդյունաբերական նախագծերի զարգացման համար։

Ավելի ծավալուն հանքարդյունաբերական գործունեությունը մեզ կստիպի վերանայել արդյունահանման ավանդական մոտեցումներն ու մտածել նորովի։ Այդ համատեքստում նորարարությունն ոչ թե սոսկ պայմանների բարելավում կդիտվի, այլ՝ անհրաժեշտություն։

Մրցակցային լուրջ առավելություն կստանա այն ընկերությունը, որը կկարողանա հանքարդյունաբերությունը համատեղել բնության պահպանության հետ՝ հաշվի առնելով իր գործունեության ազդեցությունը տեղական համայնքների և ավելի լայն տարածաշրջանային տնտեսությունների վրա։ Սա անմիջականորեն կապված է նաև իմ առաջին դիտարկման հետ։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ մեր ոլորտի նշանակությունը միայն մեր արտադրած հումքով ու նյութերով չի սահմանափակվում։ Մենք նաև կարող ենք նպաստել շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության ընդհանուր ազդեցության նվազեցմանը։

Ոլորտի կոնսոլիդացիան պայմանավորված կլինի կապիտալի պահանջարկով և երկարաժամկետ ներդրումների համար առավել մրցունակ գործիքներ ստեղծելու անհրաժեշտությամբ։

-Դուք ղեկավարել եք աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը և մի քանի տասնամյակների ընթացքում ականատես եք եղել ոլորտի զարգացմանը։ Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչն է հանքարդյունաբերության ոլորտում երկիրը դարձնում իսկապես մրցունակ և ապագայի մարտահրավերներին պատրաստ՝ բացի ընդերքի հարուստ պաշարներ ունենալուց։

-Կարծում եմ՝ դրա համար անհրաժեշտ է մի շարք պայմանների առկայություն։ Դրանցից են ոլորտի վերաբերյալ հստակ պետական քաղաքականությունն ու դրա հետևողական իրականացումը։ Կարևոր է նաև խրախուսել ընկերություններին համագործակցել տեղական համայնքների հետ և ակտիվորեն ներգրավել նրանց հանրային քննարկումներում։ Ընդհուպ մինչև այն, որ պետական մարմինները կարող են աջակցել այդ երկխոսությանը և նպաստել դրա արդյունավետ կազմակերպմանը։

Մյուս կարևոր գործոնը տարածաշրջանային համատեղ զարգացումն է, երբ ընկերություններն ու կառավարությունները համագործակցում են ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ։ Այդ լուծումները պետք է ծառայեն ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև տնտեսության մյուս ճյուղերին ու համայնքներին։

Այստեղ առանցքային նշանակություն ունի շահերի համադրումը։ Եվ հենց այս հարցում կառավարությունները կարող են կարևոր դեր խաղալ՝ նպաստելով համագործակցությանը և տարբեր կողմերի միջև ընդհանուր լուծումներ գտնելուն։

-Հայաստանը հանքարդյունաբերության տեսանկյունից համեմատաբար փոքր երկիր է, սակայն ունի ոլորտի զարգացման երկարատև պատմություն և պղնձի ու մոլիբդենի զգալի պաշարներ։ Միաժամանակ այն գտնվում է մի տարածաշրջանում, որի նշանակությունը միջազգային առևտրային ուղիների և մատակարարման շղթաների համար գնալով մեծանում է։ Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի ամենամեծ հնարավորությունը՝ համաշխարհային հանքարդյունաբերության մեջ իր դիրքն ամրապնդելու տեսանկյունից։

-Կարծում եմ՝ լավ մեկնարկային քայլ կլինի Հայաստանի երկրաբանական տվյալների բազայի ամբողջականացումը և համակարգումը։ Դա հնարավորություն կտա ընկերություններին և անհատ ներդրողներին իրենց ուսումնասիրությունները սկսել հստակ երկրաբանական տեղեկատվության հիման վրա։

Աֆրիկյան երկրներն աստիճանաբար գիտակցում են, թե որքան կարևոր է հնարավոր ներդրողներին տրամադրել հասանելի երկրաբանական տվյալներ, որոնք կօգնեն նրանց նախնական պատկերացում կազմել առկա հնարավորությունների մասին։ Այս գործընթացի կարևոր բաղադրիչ է նաև հստակ մեխանիզմների ստեղծումը, որոնց միջոցով հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ ներկայացնել կամ մրցակցել որոշակի տարածքներում ուսումնասիրություններ իրականացնելու և հանքային ռեսուրսները զարգացնելու համար։

Պղնձի և մոլիբդենի վրա կենտրոնանալը լավ մեկնարկային կետ է, սակայն Հայաստանը չպետք է սահմանափակի իրեն միայն այդ հնարավորություններով։ Մենք հաստատ գիտենք, որ նյութագիտության զարգացմանը զուգահեռ մետաղների և հանքային նյութերի կիրառման նոր ձևեր են ի հայտ գալիս, և դրանք կարող են շատ արագ փոխել դրանց տնտեսական նշանակության վերաբերյալ պատկերացումները։

Հայաստանը պետք է խրախուսի նորարարությունն ու ոչ ստանդարտ մտածողությունը՝ բաց մնալով նոր գաղափարների և ոլորտ մուտք գործող նոր ընկերությունների ու ներդրողների համար։

-Հայաստանի նման երկրների համար երկարաժամկետ և լուրջ ներդրումներ ներգրավելը միայն բնական պաշարներ ունենալու հարց չէ։ Կարևոր են նաև կանխատեսելի կարգավորումները, տեխնիկական և մասնագիտական վստահելիությունը, հանրային վստահությունը և բնապահպանական բարձր չափանիշները։ Ձեր կարծիքով՝ այս գործոններից որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնահերթությունները՝ ավելի որակյալ ներդրումներ ներգրավելու համար։

-Հանքարդյունաբերության ոլորտում ցանկացած լուրջ և վստահելի զարգացման ծրագիր պետք է սկսվի համապատասխան տարածքների հասանելիությունից։ Դրան զուգահեռ պետք է ունենալ հստակ չափանիշներ և մոտեցումներ, որոնք ոլորտի բոլոր մասնակիցների համար կսահմանեն անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության անհրաժեշտ պահանջներ։

Կարևոր է ներգրավել ոլորտի լուրջ և փորձառու ընկերությունների, որոնք վստահ կլինեն երկրի օրենսդրության, սեփականության իրավունքի պաշտպանության և սահմանված կանոնների նկատմամբ։

Դրանից հետո արդեն հնարավոր կլինի անցնել տեխնիկական աշխատանքներին՝ գնահատելով հողատարածքների իրավական կարգավիճակը, երկրաբանական տվյալները և նախագծերի ֆինանսատնտեսական ներուժը։

Ինչպես արդեն նշեցի, առանցքային նշանակություն ունի նաև միասնական ենթակառուցվածքների զարգացումը կամ դրանց ստեղծմանն աջակցելը։ Անհրաժեշտ է բարելավել հանքարդյունաբերության հիմնական ենթակառուցվածքները՝ միաժամանակ օգտագործելով արդեն գոյություն ունեցող հնարավորությունները։

Այս զարգացման մաս է կազմում նաև սոցիալական ենթակառուցվածքների՝ մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտների զարգացումը։

Իսկ հանքաքարի արդյունահանումից հետո հումքի վերամշակմանն ու ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացմանը հնարավոր կլինի անցնել միայն այն ժամանակ, երբ ապահովված կլինեն էներգակիրների մրցունակ գները, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեցող աշխատուժը և համապատասխան այլ կարողությունները։

-Դուք մասնակցել եք աշխարհի բազմաթիվ խոշոր հանքարդյունաբերական համաժողովների։ Ի՞նչը Ձեզ համոզեց ընդունել Հայաստան այցելելու և Mining Armenia Forum-ին մասնակցելու հրավերը։ Ո՞ր քննարկումներն են Ձեզ հատկապես հետաքրքրում այստեղ։

-Ես միշտ սկսում եմ մարդկանցից։ Հայաստանից ինձ հետ շփված մարդկանց ոգևորությունն ու նախաձեռնողականությունն անմիջապես գրավել են ուշադրությունս։ Տարիների փորձս ցույց է տվել, որ երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր իսկապես նվիրված են իրենց աշխատանքին, շատ լավ սկիզբ է։

Իհարկե, կարևոր են նաև երկրի երկրաբանական պայմաններն ու ներուժը։ Հանքարդյունաբերության հարուստ պատմությունը, ինչպես նաև պղնձի, մոլիբդենի և ոսկու արդյունահանման հնարավորությունները հուշում են, որ կարող են լինել նաև այլ օգտակար հանածոների զարգացման հեռանկարներ։

Տնտեսությունը բացելու, նոր գաղափարներ լսելու և նոր մոտեցումներ ընդունելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը ևս կարևոր քայլ են և նոր հնարավորությունների առկայության նշան։

Իմ տպավորությամբ՝ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, որի ապագա ներուժն ու հնարավորությունները կարող են ավելին լինել, քան այսօր պատկերացնում ենք։ 

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։ 

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։ 

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված