Հայերեն

ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ

Տնտեսություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։

Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։

Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։

«ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների միջև պետք է ապահովվի ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Այս պահին այդ ազատություններից երկուսը կասկածի տակ են դրված, քանի որ սահմանափակումները դեռ շարունակվում են»,- ասել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ սանիտարական սահմանափակումներ էր կիրառում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, սակայն ներկայիս սահմանափակումների ծավալն ու տևողությունը, ըստ տնտեսագետի, ավելի խնդրահարույց են։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի՝ հատկապես բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսական և հարակից արտադրանքի զգալի մասն էլ՝ մոտ 90 տոկոսը, նույնպես գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում արդեն մոտ երեք ամիս Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են ստեղծել երկրի գլխավոր արտահանման շուկայի համար»,- նշել է Թավադյանը։

Տնտեսագետն ընդգծել է` արտահանման խնդիրներն արդեն արտացոլվում են նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս։

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում արտահանման աշխարհագրության էական փոփոխության մեջ։

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 320 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

«Ինչքան էլ կառավարությունում հայտարարում են դիվերսիֆիկացման, այլ շուկաներ դուրս գալու և արտահանման ուղղությունների ընդլայնման մասին, թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ առաջին տեղում։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումն աճել է գրեթե 5 անգամ, մինչդեռ Եվրամիության ուղղությամբ գրեթե նույնն է մնացել։ Այնտեղ ստագնացիոն վիճակ է, էական փոփոխություն չկա»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա ռուսական շուկայի համար նախատեսված հայկական ապրանքների մի մասը շարունակում է հասնել Ռուսաստան, պարզապես՝ այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներով։

«Օրինակ՝ հայկական ծիրանն ու այլ մրգեր դուրս են գալիս դեպի Վրաստան, այնտեղ գրանցվում են որպես վրացական ապրանք և արդեն մաքսատուրքով մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ դա է հիմնական այլընտրանքային ճանապարհը, ոչ թե նոր շուկաները»,- նշել է Թավադյանը։

2026 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է շուրջ 516,5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 80,2 տոկոսով։

Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս աճը դեռևս բավարար չէ ԵԱՏՄ շուկայից Հայաստանի կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար։

«Յուրաքանչյուր արտադրված ապրանք ունի իր հիմնական շուկան։ Իհարկե կան բացառություններ։ Օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը կարողացել է գրավել և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաները։ Բայց հիմնականում ապրանքները նախատեսված են կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական, կա՛մ մեկ այլ շուկայի համար»,-ասել է տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանի համար բոլոր տեսակի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի հեռավոր շուկաներ տնտեսապես արդյունավետ չէ։ Պատճառներից մեկը Հայաստանի աշխարհագրական դիրքն է և ծովային ելքի բացակայությունը, ինչն ավելացնում է լոգիստիկ ծախսերը։

«Մինչ այս Եվրամիության շուկա հիմնականում արտահանվել է հանքաքար և սև մետաղ՝ մոտ 80 տոկոս, մոտ 10 տոկոսը՝ տեքստիլ-տրիկոտաժ, իսկ մնացած 10 տոկոսը՝ այլ ապրանքներ։ Այսինքն՝ մեր գյուղատնտեսական և հարակից արտադրանքի հիմնական մասը նախատեսված չէ Եվրամիության շուկայի համար»,- նշել է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է կառուցվի փոքր ծավալով, բայց բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների շուրջ։ Նրա խոսքով՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոլիկի կամ ծիրանի արտահանումը Եվրոպա կարող է բարդ լինել բարձր տրանսպորտային ծախսերի և պահպանման սահմանափակ ժամկետի պատճառով։

«Գյուղատնտեսական ապրանքները, օրինակ՝ լոլիկը կամ ծիրանը, դժվար է արտահանել Եվրամիության շուկա։ Առաջին հերթին բարձր են տրանսպորտային ծախսերը, երկրորդ՝ մինչև ապրանքը տեղ է հասնում, այն կարող է փչանալ։ Այս տեսանկյունից պետք է մտածել այդ ապրանքների ավելի խոր վերամշակման, դրանց վրա ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծելու և հայկական բրենդով ավելի լավ ներկայացնելու մասին»,-ասել է տնտեսագետը։

Որպես օրինակ նա նշել է նուշի արտադրությունը, որը, ի տարբերություն թարմ մրգի, պահպանման ավելի երկար ժամկետ ունի և կարող է ավելի հարմար լինել հեռավոր շուկաներ արտահանելու համար։

Տնտեսագետի խոսքով՝ նոր շուկաներում հայկական արտադրանքի ներկայությունը մեծացնելու համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար արտահանման իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն նոր ուղղություններով ապրանք ուղարկելը, այլև այնպիսի արտադրության զարգացում, որը մրցունակ կլինի այդ շուկաներում՝ հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումներն ու համեմատաբար փոքր արտադրական ծավալները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված